Տաջիկստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ օդային հաղորդակցությունն ապահովելու համար

737

Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է երկրի համապատասխան գերատեսչություններին ձեռնարկել անհրաժեշտ քայլերը Հայաստանի հետ օդային հաղորդակցությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է NEWS.tj:

Կառավարության արձանագրության մեջ հանձնարարվում է հաստատել 2017 թվականի հունիսի 14-ին Երևանում ՀՀ և Տաջիկստանի միջև կնքված` օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը: Տրանսպորտի նախարարությունն այլ գերատեսչությունների հետ միասին պետք է անհրաժեշտ ջանքեր ձեռնարկի համաձայնագրի դրույթների կյանքի կոչման համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...