27.04.2024
Սիրիական բանակը լիարժեք վերահսկողություն է սահմանել Դեյր Էլ-Զորի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Հարցում. Իսրայելցիները Պուտինին ազդեցիկ առաջնորդ են համարում

Newsweek պարբերականը հրապարակել է Իսրայելի արտաքին քաղաքականության ինստիտուտի և գերմանական հիմնադրամի կողմից իսրայելցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները, որի նպատակն է պարզել, թե ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներից ով ավելի մեծ ազդեցություն ունի Մերձավոր Արևելքում:

Ըստ հրապարակված հարցման արդյունքների՝ իսրայելցիների կեսից ավելին՝ 52 տոկոսը, կարծում է, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ը կորցրել է ազդեցիկ դերը Մերձավոր Արևելքում, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում:


Հարցվածների միայն 15 տոկոսն է կարծում, որ Թրամփն ավելի մեծ ազդեցություն ունի: Մասնակիցների մնացած մասը նշել է, որ Թրամփն ու Պուտինը ունեն հավասար ազդեցություն: Ինչպես նշում են փորձագետները, այս ընկալումը հիմնված է այն փաստի վրա, որ Թրամփը «թույլ է տալիս» Պուտինին վերահսկել աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում:

Լավրովին զայրացրել է Լապշինին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը
Հաջորդ նորություն next