27.04.2024
Պաշտոնական այցով ՀՀ է ժամանելու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան խնդիրը լուծում չունի. Ժիրինովսկի

ԼՂ խնդիրն Ադրբեջանը կունենա երկար տարիներ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջանը», հայտարարել է Պետդումայում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին՝ ելույթ ունենալով «Ինտեգրացիոն գործընթացները փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը։


Ժիրինովսկին նշել է, որ վերոնշյալ խնդիրն «անլուծելի» է։ «Երբ մենք ասում ենք Ադրբեջան և Հայաստանը, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածքներ, որտեղ հնարավոր չէ ոչինչ լուծել։ Չկա նման լուծում»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարծում են, որ Ղարաբաղն իրենց տարածքն է։


«Մենք լավ ենք վերաբերվում Ադրբեջանին, սակայն տեսեք, թե ինչումն է ամենագլխավորը, դա ԽՍՀՄ-ի անօրինական տարրալուծումն է։ Դա միասնական երկիր էր՝ Ռուսական կայսրություն։ Ապօրինաբար այն փակեցին, ստեղծեցին ԽՍՀՄ։ Այնուհետև ապօրինաբար ԽՍՀՄ-ը լուծարեցին։ Պետությունը չի կարելի լուծարել, դա անհնար է։ Իսկ դա ահա արեցին։ Հետևաբար, ամենուր պետք է լինի իրավական միջավայր»,-ասել է պատգամավորը։


«Երուսաղեմի խնդիրը կարելի՞ է լուծել։ Ոչ։ Հրեաները կարծում են, որ դա իրենց քաղաքն է, մայրաքաղաքը, իսկ արաբները կարծում են, որ դա իրենցն է»,-ասել է Ժիրինովսկին։

Վրաստանը ՏԻՄ ընտրությունների նախօրեին. զինված հարձակում եւ վիրավորներ
Հաջորդ նորություն next