Բուլղարիայի նախագահը Բաքվում կքննարկի ադրբեջանական գազի մատակարարումների հարցը

534

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Ակնկալվում է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-14-ին։

Այցի շրջանակներում Ռումեն Ռադևը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հետ։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն քաղաքական երկխոսության հարցեր, առևտրային-տնտեսական երկկողմ համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում։

Կողմերը կքննարկեն Ադրբեջանից Բուլղարիային գազի մատակարարումների հարցը, ինչպես նաև միջազգային օրակարգի այժմեական խնդիրներ և գլոբալ անվտանգության հարցեր։

Տպել

Թեմայի այլ նորություններ