27.04.2024
Թրամփ. Փհենյանի հարցում քաղաքականությունը չաշխատեց
prev Նախորդ նորություն

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել՝ չնայած ՌԴ սահմանների ամրապնդման վերաբերյալ դաշինքի անդամների մտահոգություններին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը`ելույթ ունենալով Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում, հաղորդում է AP-ն:

«Մենք մտահոգված ենք ռուսական զորավարժությունների ոչ լիարժեք թափանցիկությամբ»,- ասել է նա` հիշեցնելով Ռուսաստանի եւ Բելառուսի համատեղ զորավարժությունները: «Ռուսաստանը մեր հարեւանն է: Մենք չենք ուզում նրան մեկուսացնել, մենք չենք ուզում նոր Սառը պատերազմ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հաղորդել է, որ Դաշինքը Սեւ ծովի օդային պարեկների թիվն ավելացրել է ի պատասխան «Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայությունը Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայում` դաշնակիցներին Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների փաստով անհանգստություն չպատճառելու համար:

«Մենք Սառը պատերազմի ավարտից հետո մեր հավաքական պաշտպանության առավելագույն ամրապնդումն ենք իրագործում, այդ թվում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում եւ Լեհաստանում չորս գումարտակներ տեղակայելով»,-ասել է նա:

Ռումինիայի Կրայովա քաղաքում բազմազգ բրիգադ կտեղակայվի: ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրների զինվորականները կօգնեն տարածաշրջանային համատեղ զորավարժությունները համակարգել:

Թուրք գործարարները կոչ են արել իշխանություններին կարգավորել ԱՄՆ հետ վիզային կոնֆլիկտը
Հաջորդ նորություն next