28.04.2024
Կհետաքրքրե՞ն լեհական զինատեսակները Հայաստանին. փոխնախարարը Վարշավայում է
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն դեռ հուլիսին էր հաստատել իր մասնակցությունը Agile Spirit 2017-ին. Վրաստանի ՊՆ

Վրաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ հուլիսին հաստատել է, որ մասնակցելու է Agile Spirit 2017 զորավարժություններին: Այս մասին «Ազատությանը» գրավոր տեղեկացրել են Վրաստանի պաշտպանության նախարարության Ռազմավարական հաղորդակցության և հանրային կապերի դեպարտամենտից:


Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային ուղարկած հարցմանն ի պատասխան՝ նշված դեպարտամենտից հայտնել են․- «Համաձայն 2016թ․-ին հաստատված 2017թ․-ի ծրագրի, Agile Spirit 2017 անվամբ ԱՄՆ-Վրաստան զորավարժությունը՝ միջազգային մասնակցությամբ, ծրագրված էր անցկացնել 2017թ․ սեպտեմբերի 3-12-ը: Ամերիկյան կողմի համաձայնությամբ՝ Վրաստանը [ս․թ․] փետրվարի 2-ին հրավերներ էր ուղարկել տարբեր երկրների՝ ներառյալ Հայաստանին՝ զորավարժություններին մասնակցելու համար: Զորավարժությունը ծրագրվում է համաժողովի ցիկլերի միջոցով, որոնցից կարևորագույնը՝ վերջնական ծրագրավորման համաժողովն է, ուր հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակից զինծառայողների թվաքանակը, մասնակցության ուղղությունները և համաձայնում են լոգիստիկ ու վարչական այլ հարցերի շուրջ: Հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչներ մասնակցեցին Վրաստանում 2017թ․ հուլիսի 10-13-ը կայացած վերջնական ծրագրավորման համաժողովին և հաստատեցին հայաստանցի երեք սպաների մասնակցությունը միջազգային զորավարժությանը: Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից կարճ ժամանակ առաջ վրացական կողմը տեղեկացվեց, որ հայաստանցի սպաները չեն կարող մասնակցել զորավարժությանը: Հրաժարվելու պատճառը չներկայացվեց: Agile Spirit 2017-ը՝ միջազգային հրամանատարական կայազորային և դաշտային զորավարժություն է, որը նպատակ ունի բարելավել Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և տարածաշրջանային գործընկերների փոխգործակցությունը: Յոթ երկրներից ավելի քան 1 500 զինծառայողներ մասնակցում են զորավարժությանը: Մասնակիցները յուրահատուկ փորձ են ձեռք բերում, թե ինչպես ներգրավվել ռազմական գործողություններին նոր իրականությունում և պայմաններում»:


Agile Spirit 2017 զորավարժության մեկնարկի օրը՝ սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան հայտարարել էր, որ «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»:


Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը հրաժարվեց մասնակցել զորավարժություններին, ասել էր, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը, դա պլանավորված էր, բայց ծրագրերում վերանայումներ են եղել։


Սեպտեմբերի 4-ի երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ որի «Զորավարժություններին Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:

ԱՄՆ-ն 1,5 մլն դոլար հավելյալ գումար է հատկացնելու ԼՂ-ում ականազերծման համար
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online