19.05.2024
ՆԱՏՕ-ն չի տեղակայի իր զորքերը վրացական նավահանգիստներում
prev Նախորդ նորություն

Ժամանակն է, որ եռանախագահող երկրները սանձեն Բաքվին կոնկրետ քայլերով. Նալբանդյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:


Այս մասին Երևանում մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Միեւնույն ժամանակ նա հղում կատարելով ԵԱՀԿ ՄԽ վերջին հասցեական հայտարարությանը, նշեց. «Առաջին անգամն էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը»:


Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ, որում մեղադրեց Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու համար:


«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ», - ասված է հայտարարության մեջ։


Ասուլիսի ժամանակ Նալբանդյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանը դեմ էր դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որպեսզի հնարավորություն չտա եռանախագահներին կամ համապատասխան մեխանիզմի մասնակիցներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը և ով է առաջինը կրակ բացում։


Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանն է բազմիցս հարցականի տակ դրել եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը: «Բայց եռանախագահող կողմերը վերահաստատեցին, որ եռակողմ զինադադարի մասին համաձայնագրերը անժամկետ են ու պետք է անհապաղ իրականացվեն Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից», - նշեց նա։


Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը, սակայն, շարունակում է անտեսել այդ ամենը։ «Եվ սա բերում է նրան, որ հասունանում է արդեն մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններով հանդես գան, այլ քայլեր ձեռնարկեն, որ սանձեն Ադրբեջանի ապակառուցողական ու սադրիչ քաղաքականությունը», - ասաց նա։


Մեւնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ տասը օրից կայցելեն Երևան և Ստեփանակերտ: «Նրանք ցանկություն ունեն նաև գնալ Ստեփանակերտ։ Չեմ կարող ասել, թե Ադրբեջանում պատրաստ կլինեն ընդունել համանախագահներին, բայց նրանք 10 օրից կլինեն տարածաշրջանում՝ Երևանում և Ստեփանակերտում»,-ասել է ՀՀ արտգործնախարարը։ Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին՝ Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ընթացքում կարող է քննարկվել այդ հարցը:


«Երևանը միշտ կողմնակից է հանդիպումների և՛ արտգործնախարարների, և՛ նախագահների մակարդակով: Եթե համապատասխան աշխատանք տարվի, կազմակերպչական աշխատանք տարվի, ապա հնարավոր է հանդիպումը: Իհարկե, դեռ միայն արտգործնախարարների մակարդակով, որպեսզի նախագահների հանդիպման համար համապատասխան աշխատանք տարվի», - ասաց նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան առաջիկա այցի մասին ազդարարել էր ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ելույթ ունենալով Atlantic Council վերլուծական կենտրոնում կազմակերպված համաժողովում։ «Մենք ծրագրում ենք հաջորդ այցելությունը մայրաքաղաքներ։ Ամենայն հավանականությամբ դա կլինի հունիսին, կամ հուլիսի սկզբին»,- հայտնել է նա։


Դիվանագետը նաեւ նշել էր, որ «իրենք կցանկանային, որ նախագահները նորից հանդիպեին ու որքան շուտ՝ այդքան լավ»։

Ինչպե՞ս կարգավորել Արցախի և Կիպրոսի հիմնահարցերը. Վիգեն Սարգսյանի հանդիպումները Կիպրոսում
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor