25.03.2025
Հայաստանում ներդրվում է ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջ
prev Նախորդ նորություն

Միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումները բարձր են գնահատվել

Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյի հետ:


ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին:


ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ բարձր են գնահատվել կազմակերպության ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ:


Իռենա Վոյաչկովա-Սոլորանոն շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն, իր հերթին, պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
24.03.2025
ԵՄ վիզաների ազատականացման հարցը շարունակում է մնալ ամենացավոտը. ԱԳ փոխնախարար