Եվրահանձնակատար. Բրյուսելը սերտ և ինդիվիդուալ հարաբերություններ կհաստատի Արևելյան գործընկերության երկրների հետ

274
ԵՄ-ը ձգտելու է ավելի սերտ և ինդիվիդուալ հարաբերություններ հաստատել վեց գործընկերների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, անկախ վերջիններիս անձնական հավակնություններից ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այդ մասին նշվում է Եվրամիության ընդլայնման հարցերով և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Խանի The Parliament Magazine-ում հրապարակված հոդվածում:

«Շատերի համար ԵՄ-ից արևելք տեղի ունեցող իրադարձությունները հանդիսանում են Եվրոպայի միասնականության և համարձակության ստուգատեսը: Այդ առումով ես դիտարկում եմ Ռիգայում կայանալիք գագաթաժողովը, որպես մեր կողմից արևելյան գործընկերությանը ցուցաբերվող ռազմավարական նշանակության ցուցադրություն: Գործընկերների ցանկությունների և շահերի հիման վրա ձևավորված մեր Արևելյան գործընկերությունը նախատեսված է դառնալու ինքլյուզիվ նախագիծ, որի կենտրոնում կլինի մեր ապագա համագործակցության տարբերակումը», - գրում է Խանը:

Նրա խոսքով, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը ուղղված է ինտեգրացիայի միջոցով կայունության հաստատմանը ԵՄ-ի կողմից առաջ քաշվող ժողովրդավարության և լավ կառավարման մոտեցման ընդունումը: Գագաթաժողովը վերաբերվում է ԵՄ-ի և նրա վեց գործընկերների հարաբերություններին և ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ:

«Ռիգայի գագաթաժողովի կլինի ոչ միայն արևելքում մեր համագործակցության քաղաքական ցուցադրությունը, այլ կձեռնարկվեն մի շաքր գործնական քայլեր և միջոցառումներ համաձայնության վերանայման համար: Նպատակներից մեկը կայանում է առաջընթացի գնահատման մեջ, որը գրանցվել է Եվրամիության և մեր արևելյան գործընկերների միջև՝ մասնավորապես 2013թ.-ի Վիլնյուսի գագաթաժողովից հետո: Ընդհանուր սպառնալիքներին վերաբերվող հիմնարար նախաձեռնությունները և նախագծերը օգուտ են բերել ԵՄ-ի հետ համագործակցությունից: Այլ խոսքով, մենք ընդլայնել ենք Արևելյան գործընկերությունը կառավարությունների սահմաններից այն կողմ՝ տարածելով այն խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և գործարար աշխարհի վրա», - նշված է հոդվածում:

Տպել

Загрузка...