28.04.2024
Դավադիրները փորձում են տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Արտակ Զաքարյան
prev Նախորդ նորություն

Իշխանությունը միայն մի բան է լավ անում` հարմարավետ տեղավորվում Ադրբեջանի քաղաքական գծի մեջ

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.


"Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր` հողի վրա և ի՞նչ պետք է անենք:

Ի դեպ, իմ հետ զրույցում ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը` Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան, Գուրգեն Մելքոնյան, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն:

Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը":


 

Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next