29.04.2024
Իրավիճակը Հայաստանում զարգանում է ծայրահեղ վտանգավոր սցենարով
prev Նախորդ նորություն

Ո՞վ է Տիխանովսկայան, որի պահանջով որևէ մեկը ՀՀ-ում պետք է քաղաքական ապաստան ստանա

Ո՞վ է Տիխանովսկայան, որի խնդրանքով կամ պահանջով որևէ մեկը Հայաստանում պետք է քաղաքական ապաստան ստանա: Այս հարցը հնչեցնում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:


«Էս «քայլող» պատուհասները պատրաստ են զոհաբերել Հայաստանը՝ հանուն «միջազգային դեմոկրատիայի», որն, իհարկե, մեզ պատրաստ է աջակցել Ռուսաստանի դեմ, բայց ոչ երբեք՝ իր ստրատեգիական դաշնակից Ադրբեջանի շանտաժից»,- գրել է Սուրենյանցը:


Հիշեցնենք, ավելի վաղ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու, Բելառուսը լքած Սվետլանա Տիխանովսկայայի, որը հավակնում է ընդդիմության առաջնորդությանը, լրատվության բաժինը տեղեկատվություն էր տարածել այն մասին, թե Բրյուսելում հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:


Ըստ աղբյուրի՝  Տիխանվսկայան շնորհակալություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը անցած տարի չմասնակցեց Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև անդրադարձել այն հանգամանքին, որ ՀՀ-ում ձերբակալված բելառուսցի Նովիկովը ՀՀ-ում ապաստան կստանա: Վերջինիս Բելառուսի իշխանությունները պահանջել էին արտահանձնել:


 


 

Համոզված եմ՝ վաղը նույն ագրեսիվությամբ Փաշինյանին են գետնին տալով ձերբակալելու. Աբրահամյան
Հաջորդ նորություն next