11.04.2025
Ո՞վ է Տիխանովսկայան, որի պահանջով որևէ մեկը ՀՀ-ում պետք է քաղաքական ապաստան ստանա
prev Նախորդ նորություն

Համոզված եմ՝ վաղը նույն ագրեսիվությամբ Փաշինյանին են գետնին տալով ձերբակալելու. Աբրահամյան

Նարեկ Սամսոնյանին ամենակեղտոտ ձևով ձերբակալող ուժայինները վաղը նույն ձևով ու ագրեսիվությամբ Նիկոլ Փաշինյանին ու իր հրամանները կատարողներին են գետնին տալով ձերբակալելու: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Համոզված եմ, որ նույնիսկ դավաճան գոռալով են այդ նույն գործողություններն իրականացնելու:

Իշխանությունը ձեր տները, երկիրը հանձնելով գնում է, իսկ դուք դեռ շարունակում ենք նույն այդ իշխանության ապօրինի հրամանները կատարել",- գրել է նա:


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ձերբակալվել է գործիր Նարեկ Սամսոնյանը՝ խուլիգանության հոդվածով: