«Եղբայրա-ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ
Տարբեր «ծռախառն» «եղբայրությունների» «հայրենասիրության» միակ մոտիվը Փաշինյանի առաջիկա ռեպրեսիաները լեգիտիմացնելն է: Այս մասին կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Մի կերեք էդ «կտերը». մեզ քաղաքական լուծումներ են պետք, միայն այդ ճանապարհով է հնարավոր ազատվել Ազգակործան պատուհասից»,- գրել է Սուրենյանցը:
Ավելի ուշ նա նաև հավելել է.
«ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլոր տեռորիստները, դրանց հովանավորները, հովանավորների հովանավորները ու գաղափարական հայրերը պիտի րոպե առաջ պատժվեն»:
Ես չէի սխալվում՝ այսօրվա «եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ:
Բնականաբար, թիրախում լինելու են ոչ թե այսօրվա «քամի անողները», այլ իրական ընդդիմադիրները»:
VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ ժամը 17.00-ի սահմաններում երեք տղամարդ, զինված նռնակներով, փորձ էին արել գրավել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքը: Նրանցից երկուսը նռնակ էին գործադրել, վիրավորվել ու տեղափոխվել հիվանդանոց: Երեք ժամ անց իրավապահներին հաջողվեց վնասազերծել երրորդ տղամարդուն, ով պարզվեց, որ "Սասնա ծռեր" խմբավորման կողմնակից է:
Իսկ ավելի վաղ, ցերեկը, Մարտական եղբայրության անդամները բերման էին ենթարկվել Ոսկեպարում, ապա մի քանի ժամ անց ազատվել, քանի որ նրանց մոտ զենք և ռազմամթերք չի եղել։