23.11.2024
«Եղբայրա-ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ
prev Նախորդ նորություն

Երկրները, որոնք կարող էին, բայց չճնշեցին Բաքվին, ՀՀ-ին միջազգային երաշխիքներ են խոստանում

Պաղեստինի նկատմամբ Իսրայելի քաղաքականությունը` հումանիտար շրջափակումից մինչև խաղաղ բնակիչների թիրախավորումը, ցավոք, մեր իրականությանը ծանոթ ձեռագիր է, ինչն Ադրբեջանն իրականացնում էր Արցախի նկատմամբ: Այս մասին գրում է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Այստեղ մեկ այլ հանգամանք է նաև հատկանշանակ: Պաղեստինի շրջափակման պայմաններում, հումանիտար խնդիրներ լուծելու նպատակով, մի շարք երկրներ օգնությունն իրականացնում են օդից` բեռների մատակարարումն իրականացնելով ինքնաթիռների միջոցով:

Ճիշտ է` դա խնդիրները մասամբ է լուծում, սակայն մի բան փաստ է` նույնը կարող էր արվել Արցախի 9-ամսյա բլոկադայի ժամանակ, բայց չարվեց:

Ընդ որում` բնակչության թվի առումով, համեմատության մեջ, Արցախում բնակչությունն անգամներով զիջում է Պաղեստինին և օդով հումանիտար բեռի ապահովումը մեծ խնդիրներ կլուծեր:

Տարօրինակ է, որ այն երկրները, որոնք կարող էին Ադրբեջանի վրա ճնշումների միջոցով հասնել շրջափակման նույնիսկ մասամբ ճեղքմանը, ոչ միայն դա չարեցին, այլ հիմա էլ Հայաստանին են անվտանգային միջազգային երաշխիքներ խոստանում",- գրել է Աբրահամյանը: