19.05.2024
Փոխնախարար. Իրավիճակը Վանաձորում տուպիկային է, բայց անլուծելի իրավիճակ չկա
prev Նախորդ նորություն

Բիշարյանը վստահ է՝ պետությունը կարող էր «Նաիրիտը» ոտքի հանել, բայց անսպասելիորեն հայտարարում է այն սնանկ

VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 28-ին դատարանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պահանջով «Նաիրիտ» գործարանը ճանաչեց սնանկ: Սա այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու դատական նիստը պետք է տեղի ունենար հունվարի 25-ին, իսկ մինչև հունվարի 20-ը կառավարությունն ընդունելու է «Նաիրիտի» ներդրողների մրցույթի հայտեր:

Այսօր Ազգային Ժողովի շենքի դիմաց գործարանի նախկին աշխատակիցները հերթական բողոքի ակցիան էին իրականացնում, իսկ ներսում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կառավարությանն ուղղված հարց բարձրացրեց: Պատգամավորը վստահ է՝ պետությունը կարող էր «Նաիրիտը» ոտքի հանել, բայց նոյեմբերի 28-ին անսպասելիորեն տեղի է ունենում «Նաիրիտի» սնանկացման հետ կապված դատական նիստ, որտեղ գործարանը սնանկ է ճանաչվում: Հեղինե Բիշարյանն ընդգծեց՝ սա այն դեպքում, երբ դատական նիստը պետք է տեղի ունենար 2017 թվականի հունվարի 25-ին, սակայն չգիտես ինչու նիստը տեղափոխվում է և առանց կողմերի մասնակցության նոյեմբերի 28 սնանկացման որոշում կայացվում:

«Փետրվարի 14-ին տեղի է ունենալու պարտատերերի առաջին նիստը: Արդյո՞ք «Նաիրիտի» սնանկ ճանաչման գործընթացի ժամկետները միտումնավոր չեն արագացվել և արդյո՞ք սնանկ ճանաչվելը չի խանգարում կառավարության կողմից հայտարարված ներդրողների մրցույթին»,- հետաքրքրվեց Բիշարյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ սնանկացումը ընկերության առողջացման եղանակներից մեկն է և չէր գտնվի մի ներդրող, որը պատրաստ կլիներ գալու ներդնելու գումարներ մի ընկերության մեջ, որից հնարավորություն կար գանձելու 100 միլիոն դոլար: Եվ հենց սնանկացումն է այն մեխանիզմը, որը, ըստ Հարությունյանի, հնարավորություն է տալիս խթանել ներդրողներին, եթե այդպիսիք կան, որպեսզի գան ու ներկայացնեն առողջացման ծրագիր:
Բիշարյանն էլ հայտարարեց՝ «Նաիրիտի» հետ կապված այդ թնջուկը հենց կառավարությունն է ստեղծել՝ արհամարհելով նաիրիտցիներին տարիներ շարունակ.

«Սա երեկվա դեպք չի, սա այս կառավարության խնդիրը չի, այլ բոլոր կառավարությունների ժամանակ հնչեցվող խնդիր է եղել: Եվ այս կառավարությունը, որը փորձում է տարբերվել մյուսներից, ձեռագրով ոչնչով չտարբերվեց՝ նորից արհամարհելով նաիրիտցիներին: Ի՞նչ նպատակներ ու ծրագրեր ունեք հիմա»,- հետաքրքրվեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

««Նաիրիտը» տարիներ շարունակ եղել է ոչ շահութաբեր, անգամ երբ աշխատել է, և անգամ, երբ կար արտադրություն և մարդկանց վճարվում էր աշխատավարձ, դա արվում էր ի հաշիվ պետական տնտեսավարողների և մեր բոլորի գրպանների, որպեսզի «Նաիրիտի» աշխատակիցներին վճարվի աշխատավարձ: Եվ ես չգիտեմ որևէ այլ արտադրություն Հայաստանում, որի աշխատակիցների աշխատավարձը վճարում էինք մենք բոլորս՝ հարկատուներով: Եվ կառավարությունը, իմ խորին համոզմամբ, իսկապես ճիշտ է անում, երբ մի պահ կանգ է առնում և ասում է ՝ եկեք այս հարցում գտնենք վերջնական լուծում»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

Եվ եթե իսկապես գտնվի ներդրող, հավելեց նա, ապա ներդրողի համար ամենակարևոր բանը կլինի այն, որ պարտքերը լինեն սառեցված, որոնք սառեցված են հենց սնանկացման վարույթի շնորհիվ:

Նշենք, որ մեկ ամիս առաջ Սլովակիայում գործող «EU-ASIA buisness finance centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստ է ներդրում կատարել և մասնակցել մրցույթին: Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ նա նշել էր, որ կատարված են բոլոր ուսումնասիրությունները, իրենք ունեն գործարանի վերագործարկման համար ներդրումային ծրագիր և դիմել են կառավարությանը, սակայն անհասկանալի պատճառներով կառավարության մոտ չկա «Նաիրիտի» վերագործարկման ցանկություն: Գործարանի սնանկացման լուրը ստանալուն պես Աշոտ Գրիգորյանը հայտարարեց, որ այդպիսով պետությունը փորձում է կոծկել բազմամիլիոնանոց թալանը, որ տեղի է ունեցել անցած տարիներին:շ
Նշենք նաև, որ «Նաիրիտի» պարտքը կազմում է 100 մլն դոլար:
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների թիմին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor