19.05.2024
Ընդդիմության նոր կեցվածքը՝ քար լռություն. ամաչո՞ւմ եք, համակերպվե՞լ եք
prev Նախորդ նորություն

Մանրամասներ քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից. ինչ է ասել Զոհրաբ Մնացականյանը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ-ում ձեւավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով էր այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Մենք տեղեկացանք, որ նա Ազգային ժողովում է եղել ժամը 11-ից, եւ նիստը տեւել է մինչեւ 16։00-ն։ Մենք տեղեկացանք, որ նրան պատգամավորները տարբեր հարցեր են ուղղել, թե որպես դիվանագիտություն նախկիններից ինչ է ստացած եղել, եւ արդյոք դիվանագիտության մեջ եղել են այնպիսի սխալներ, որոնք կարող էին ունենալ վատ հետեւանքներ։ Հարց է հնչել՝ արտաքին դիվանագիտության ոլորտում արդյոք ինչ բացթողումներ կամ քայլեր են եղել, որոնք կարող էին նպաստել պատերազմին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ամեն շաբաթ այս հանձնաժողովը նոր մարդկանց է կանչելու տարբեր հարցադրումներ անելու համար, այսինքն՝ ինտենսիվ փուլ է սկսվել, եւ ցանկանում են շաբաթը գոնե երկու մարդ հրավիրել հանձնաժողով, որպեսզի ցանկալի արդյունքի հասնեն։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Իսկ ո՞վ է նա եւ ինչպե՞ս երեկ աչքի ընկավ: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է: Եվ, ահա, ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսեւորեց, խոսեց սպառնալից կերպով, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա հանձնաժողով էր առաքվել հենց այդ նպատակով: Ահա մի քանի դրվագներ. «Դուք ինձ լավ անելուց չեք տեսել», «Սրան ռադ արեք, թող գնա ստեղից», «Համը չհանես, խելոք նստի, ելույթդ կարդա», «Լեզուն կկտրեմ, ով կհամարձակվի անվանարկել մեր ժողովրդին»: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա այս պահվածը հիշեցնում է, օրինակ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, Վարդան Այվազյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մանվել Գրիգորյանին եւ մյուսներին, որոնց ժամանակին քննադատում էր նաեւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որն իր հերթին նոր անդաստիարակություն է դրսեւորել, եւ այս փաստը պետք է անհետեւանք չմնա:


«Հրապարակ» թերթը գրում է. Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովում ՔՊ-ականների երեկվա պահվածքը, մեր տեղեկություններով, հրահանգվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Վարչապետն է հանձնարարել, որ հնարավորինս մեծ թվով ՔՊ-ական պատգամավորներ մասնակցեն նիստին եւ թեկուզ սադրանքների գնով` մեծ շոու ստանան, որը հանրությանը մի քանի օր էլ կշեղի սահմանային իրավիճակից, մասնավորապես Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացման փաստից։ Որքան էլ զարմանալի է, բայց ՔՊ-ական պատգամավորներից մեկը, որի անունը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում, երեկ մեր լրագրողի հետ մասնավոր զրույցում տարակուսել է գործընկերների պահվածքից, երբ 20-30 հոգով հարձակվել էին ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի վրա, ու խոստովանել է, որ խնդիրը տեսարան ապահովելն է։ «Շոուի կարիք կա»,- ասել է նա։


«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 30-ը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի վերջին օրն է: Գերատեսչությունը հուլիսից կգործի ներքին գործերի նախարարության կազմում: Փրկարար ծառայությունն արդեն անցել է նորաստեղծ նախարարության կառավարմանը»,- ասաց ԱԻՆ-ի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով, որ նախարարությունը լուծարվելու է հունիսի 30-ին, եւ այս պահին նախարար Արմեն Փամբուխչյանն աշխատանքի է հաճախում սովորականի պես: Թեեւ մեր աղբյուրներն ասում են, որ նրան նախարարությունում վաղուց չեն տեսել: Հարցրինք՝ ի՞նչ պլաններ ունի Փամբուխչյանը, մեր տեղեկություններով` նրան առաջարկվել է վարչապետի խորհրդականի պաշտոնը, որքանո՞վ է ճշմարտացի դա: Նկատենք, որ վերջին շրջանում Փաշինյանի մոտ ընդունված պրակտիկա է դարձել պաշտոնաթողներին իրեն խորհրդական կարգելը, օրինակ` Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյան, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյան, երեկ էլ տեղեկացանք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է դարձել Փաշինյանի խորհրդական: Հայկ Կոստանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ տեղյակ չէ: Հիշեցնենք, որ մինչեւ կառուցվածքային այս փոփոխությունը, կառավարությունը 2022-ի ամռանը 1.2 մլրդ դրամ հատկացրեց նախարարությանը՝ վերանորոգման եւ հատուկ տեխնիկայի ձեռքբերման, հրշեջ-փրկարարական ծառայության շարժակազմն արդիականացնելու համար: Նախարարի խոսքով՝ գումարի 90 տոկոսը ծախսվել է 2022-ին, ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկա, արագ արձագանքման ամենագնացներ, 8 տարածք նորոգվել է:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երեւանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին եւ, հետեւաբար, նաեւ քվորում չեն ապահովի: Այդ նիստի ժամանակ Լեւոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ նախագահում նաեւ ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, եւ ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լեւոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչեւ տեղի կունենան Երեւանի ավագանու հերթական ընտրությունները: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն եւ սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի մասնակցությամբ, ըստ մեզ հասած լուրերի, վերջերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Նա զրկվել է վարորդական իրավունքից՝ հարբած վիճակում մեքենա վարելու պատճառով: Պատմում էին, որ պատգամավորն իր մեքենայով տեղափոխելիս է եղել ՀՀ ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուստամ Բաքոյանին ու ընկել է պարեկների թակարդը։ Պատգամավորը երեկ մեր հարցին ի պատասխան սկզբում «սուխոյ ատկազ» եկավ` հերքելով փաստը, հետո վերադարձավ եւ պատմեց, թե իբր դեպքը տեղի է ունեցել 2021 թվականին, սակայն վարորդական իրավունքից զրկել են ոչ թե խմածության պատճառով, այլ այն, որ չի կատարել ավտոտեսուչի հրահանգը՝ չի փչել խմածության սարքով եւ այլն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջնորդության հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով երկարացրել է գործարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի կալանքի ժամկետը: Նշենք, որ ԱԱԾ-Ն նրան կալանավորել է հունվարի 23-ին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական վարույթի շրջանակներում՝ անպիտան հրթիռների գործով, որն արդեն քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին:


«Հրապարակ» թերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Այդ գումարով ընկերությունը պետք է հաղորդումներ հեռարձակի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։ Թե ինչ բովանդակությամբ հաղորդումներ է պատրաստվում սփյուռքի համար պատրաստել վարչապետի աշխատակազմը, գնման պայմանագրում չի նշվում։ Եվս 7 մլն 290 հազար դրամ վարչապետի աշխատակազմը փոխանցել է «Ար եւ Արտ» ՍՊԸ-ին, որն էլ պետք է ուղիղ եթերների ապահովման ծառայություն մատուցի վարչապետի աշխատակազմին։ Հետաքրքիր է, որ վարչապետի աշխատակազմի ուղիղ եթերներն ապահովում էր Հանրային հեռուստաընկերությունը, բացի այդ՝ նման հնարավորություններ ունի նաեւ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որին խոշոր դրամաշնորհներ են տրամադրվում, իսկ հիմա էլ վարչական շենքն են վերանորոգում։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը նախորդ տարի թանկարժեք «լայվի» սարք էր ձեռք բերել։ Հարց է առաջանում, թե ինչու են պետության համար այսպիսի սարքեր ձեռք բերվում, աշխատավարձեր վճարվում, եթե այդ ծառայությունները հետո մասնավոր ընկերություններին պետք է պատվիրեն։


 


 


 


 

Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել և չի փոխվի. Աբրահամյան
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor