27.04.2024
Գործադիրը հավանություն է տվել կառավարության ծրագրին
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. ՀՀ էներգետիկայի նախարարը Վրաստանում հետախուզման մեջ է եղել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը երեկ հրավիրված արտահերթ նիստում հաստատեց ծրագիրը: Հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով: Եւ ի՞նչ է առաջարկում նոր կառավարությունը: Հանրահայտ փաստ է, որ Հայաստանում առաջնային խնդիրը կոռուպցիան է, որը պատել է պետական կառավարման ողջ համակարգը, գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններին: Սակայն, ինչպես նախորդները, Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության համար եւս կոռուպցիան տասներորդ խնդիրների ցանկում է, իսկ ծրագրում կոռուպցիային վերաբերող ձեւակերպումները ավելի շատ կենաց են հիշեցնում: Մասնավորապես ծրագրում կարդում ենք. «Պետական համակարգի աշխատանքի առօրյայից պետության զարգացմանը խանգարող ամենամեծ խոչընդոտների՝ հովանավորչություն, յուրացումներ, կաշառակերություն ու կոռուպցիայի այլ դրսեւորումներ, վերացնելու համար առավելագույն ջանքերի գործադրում»: Իսկ ով է ասում, որ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի կամ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունները բավարար «ջանք» չէին գործադրում: Լավ էլ ջանում էին, դրա արդյունքում էլ իրենց նշանակած իշխանական մեծամասնությունը տարեցտարի երկրի ողջ կապիտալը կուտակեց իր ձեռքում: Հենց այդ իշխանության շնորհիվ էլ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀ վարչապետ: Ինչեւէ, վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ նոր կառավարությունը պատրաստվում է նվազեցնել գազի եւ էլէներգիայի սակագինը: Կառավարության ծրագրից տեղեկանում ենք, որ իրականում կառավարությունը պատրաստվում է «մինչեւ 2016 թվականի ավարտը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության մեջ սոցիալական աստիճանականությունն ապահովող մոտեցումներ» ներդնել: Այլ կերպ ասած՝ եկող տարի հնարավոր է, որ ըստ սպառման ծավալների՝ գազի եւ էլէներգիայի սակագները տարբեր լինեն: Չհաստատվեցին նաեւ այն սպասումները, որ նոր կառավարությունը մաքսային ձեւակերպումներում պատրաստվում է «հսկիչ գներ» համակարգից հրաժարվել. այստեղ լուծումները միանշանակ չեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած քաղաքական դաշտում ակտիվ ներքին քննարկումներ են տեղի ունենում հնարավոր դաշինքների կամ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, սակայն դեռեւս պաշտոնական հայտարարություններ չկան: ՀԺԿ նախագահ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե արդյոք իրենց կուսակցությունն արդեն որոշել է, թե գալիք ԱԺ ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու՝ դաշինքո՞վ, միայնա՞կ, թե՞ որեւէ կուսակցության ընտրացուցակով, եւ որ քաղաքական ուժի հետ է հնարավոր նման միավորումը: «Կարծում եմ՝ մինչեւ տարվա վերջ մենք այս հարցերին լուծում կտանք: Այսօր, անկեղծ ասած, չեմ կարող պատասխանել, բնականաբար կլինեն քննարկումներ հենց առաջին հերթին ՀԱԿ-ի հետ: Առհասարակ, գտնում եմ ճիշտը միավորման ճանապարհով գնալն է, պետք է այդ ջանքերը համատեղել եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ձեւավորվի արդյունավետ դաշինք»,- պատասխանեց ՀԺԿ նախագահը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վիկտոր Դալլաքյանի՝ աշխատանքից ազատվելը եւ կուսակցություն ստեղծելու քայլը նախագահականում շատ վատ են ընդունել: Դա պայմանավորված քայլ չէ՞ր նախագահի հետ՝ հարցրինք նախագահականի մեր աղբյուրին։ «Բացառեք, անհնար է, դուք, ինչ է, կարծում եք Սեյրան Օհանյանի` այդ կառույցին «ինտեգրումը» կարող է դո՞ւր գալ որեւէ մեկին, էլ չեմ ասում՝ նախագահին»: Ի դեպ, Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան «նեպրիյազնը» շատ ավելի վաղ է սկսվել, երբ, իմանալով Օհանյան ընտանիքի ֆեյսբուքյան ակտիվության մասին, Սերժ Սարգսյանը նկատողություն է արել, որին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ դա իր կնոջ անձնական գործն է: Երբ նախագահականից Օհանյանին առաջարկվել է հրաժարականի դիմում գրել, նա կատեգորիկ հրաժարվել է՝ ասելով. դո՛ւք հրաման տվեք, ես չեմ գրելու: Իսկ երբ առաջարկվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ասել է՝ ես չեմ կարող մի երիտասարդի ձեռքի տակ աշխատել: Դրանից հետո որեւէ առաջարկ նրան չեն արել»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի կենսագրությունում կա մի ուշագրավ հատված, որը, բնականաբար, բացակայում է նրա պաշտոնական կենսագրությունից։ Խոսքը վերաբերում է քրեական հետախուզմանը։ Մանուկյանը 2012-2013 թվականներին Վրաստանի իրավապահների հարուցած քրեական գործով անցել է որպես մեղադրյալ և մոտ մեկ տարի գտնվել է հետախուզման մեջ։ Ժամանակին նա եղել է վրացական «Թելասր» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրեն։ Քրեական գործը հարուցված է եղել կաշառակերության, փողերի լվացման, ապօրինի ձեռնարկատիրության և փաստաթղթերի կեղծմանն առնչվող հոդվածներով։ Գործով անցել են բազմաթիվ մեղադրյալներ և նրանց թվում նաև Աշոտ Մանուկյանը։ Վրացական մամուլը և ընդդիմությունը պնդում էր, որ այս քրեական գործն ունի ակնհայտ քաղաքական դրդապատճառներ, և հիմնական թիրախները եղել են Վրաստանի Էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետագուրին և կառավարության նախկին անդամ Նիկա Գվարամիան, որը հետագայում գլխավորում էր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։ Ամիսներ շարունակ տևած դատավարությանը ավարտվել է արդարացնող դատավճռով։ Արդարացվել է նաև Աշոտ Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի պաշտոնական կենսագրության՝ նա 2011-2015 թվականներին, այսինքն հետախուզման մեջ եղած ժամանակահատվածում եղել է «Հրազդանի Էներգետիկ կազմակերպության/ՀրազջԷկ» ԲԲԸ գլխավոր տնօրենը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստին որոշում կկայացնի «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 5 մլն դրամ տուգանելու մասին: Բանն այն է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարվա ապրիլի 13-ի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մինչեւ օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը: Եւ այս առիթով ՀԾԿՀ-ն օգոստոսի 2-ին դիմել է ընկերությանը եւ հետաքրքրվել գործընթացից: Սակայն ՀԷՑ-ը օգոստոսի 9-ին Հանձնաժողովին հայտնել է, որ չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս կան էլեկտրոնային առեւտրային հաշվիչներ, որոնց ժամային շեղումները տեխնիկական պատճառներով չեն շտկվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը սեպտեմբերի 6-ից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Հանձնաժողովի ապրիլի 13-ի որոշման պահանջը խախտելու փաստի ուսումնասիրության նպատակով»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի եւ Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձեւաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում: Թեեւ ՀՀԿ երիտթեւը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի: Ինչպես հայտնի է՝ Գյումրիում եւ Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե: Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն՝ Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե: Երկու քաղաքներում էլ իշխանական լծակների գործադրմամբ հնարավոր եղավ արդյունք ապահովել: Հավելենք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինքի օգտին քվեարկածներից եւ անգամ նրանց շտաբի ներկայացուցիչներից շատերը ՀՀԿ-ի անունը լսել չեն ցանկանում եւ խուսափում էին ՀՀԿ անունից հանդես գալ: Ուստի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում եւ Վանաձորում չի կարող լուրջ ակնկալիքներ չունենալ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ակտիվը ծրագրում է ՀԱՕԿ նախագահ եւ իրենց նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «ազգովի խնդրելու» գործընթաց կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի քանի հազար ԲՀԿ-ականներ երթով գնալու են Ծառուկյանի մոտ եւ խնդրեն նրան` վերադառնալ քաղաքականություն: ԲՀԿ-ում հույս ունեն, որ դրանից հետո Գագիկ Ծառուկյանն առանց կաշկանդվելու կհայտարարի քաղաքականություն վերադառնալու մասին: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀԱՕԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ ԲՀԿ-ականները նախաձեռնում են գնալ իր տուն եւ խնդրել վերադառնալ քաղաքականություն, ու եթե նման բան տեղի ունենա, ինքը ինչպես է արձագանքելու: «Անձամբ պարոն Ծառուկյանը ԲՀԿ նման նախաձեռնության մասին տեղեկատվություն չունի: Իսկ հարցի մնացած մասով կասեմ, որ սկզբունքորեն չեմ մեկնաբանում եթե-ապա հարցադրումները, կանխատեսումները ու հավանականության տեսությամբ համեմված տեղեկատվությունները»,- պատասխանեց Տոնոյանը»:
Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին կարող է մեռյալ կետից շարժել բանակցային գործընթացը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online