27.04.2024
Փաշինյանն ընկել է արցախցիների մեքենաների ետևից. ՄԱՄՈԻԼ
16.02.2024
Փաշինյանն ընկել է արցախցիների մեքենաների ետևից. ՄԱՄՈԻԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները: «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով, հրաժարվում է ՀՀ կառավարության տնօրինության ներքո ընդունել Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ավտոպարկը, եւ այդ մեքենաները մնացել են կայանված տարբեր կայանատեղիներում։ Փոխարենը ՊՆ ռազմական ոստիկանությանը հրահանգել են խլել արցախցիների սեփականությունը հանդիսացող մեքենաները: Բանն այն է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող որոշ մեքենաներ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, երբ արցախցիները հարկադրված տեղահանվում էին, մասնավորեցվել են, որ մարդիկ Հայաստան բերեն ոչ թե իրենց հնամաշ մեքենաները, այլ ՊԲ-ին սպասարկող ավելի թարմ ու սարքին մեքենաները: Իմաստը եղել է այն, որ սարքին մեքենաները չթողնվեն թշնամուն: Դա արվել է հստակ հրամաններով` արագացված կարգով, մի քանի ժամում տասնյակ մեքենաներ փաստաթղթավորվել են, հանձնվել մարդկանց, որոնք, տունուտեղը թողած, մի մեքենայով մազապուրծ հասել են Հայաստան: ՃՈ-ն տեխզննման կտրոններ է տրամադրել, տրանզիտ պետհամարանիշներ եւ այլն։ Սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո ՀՀ ՌՈ-ն սկսել է այդ ավտոմեքենաների «հայտնաբերման» որս, եւ հարյուրից ավելի ավտոմեքենաներ են բռնագրավել, որոնք այժմ կայանված են Ռազմական ոստիկանության կայանատեղիում: Արցախցիներից ոմանք դիմել են դատարան` համարելով, որ խախտվել է իրենց սահմանադրական՝ սեփականության իրավունքը։ Ինչ վերաբերում է օդից կախված` այլ գերատեսչությունների մեքենաներին, ապա վաղ թե ուշ դրանք Փաշինյանը կվերցնի, միայն թե, ոմանց կարծիքով, շոուներ բեմադրելով: Մնում է պարզել, թե այս թեմայի հետ կապված որ մասն է իրականացվում Ալիեւի հրահանգով, որ մասը` Ալիեւին անակնկալ նվեր մատուցելու շրջանակներում»: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանական վերջին սադրանքի հետեւանքով Ներքին Հանդի բնակիչների կյանքի եւ անվտանգության, կրթության իրավունքները կոպտորեն խախտվել են. նման արձանագրում է արել Մարդու իրավունքների պաշտպանը: Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Ադրբեջանը հերթական սադրանքն էր հրահրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ էր ունեցել: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը երեկ հայտարարել է, որ ադրբեջանական կողմից դիպուկահարներ են աշխատել: ՄԻՊ գրասենյակը դեպքի օրը հենց հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել դեպքի առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են տարվել, եւ, ի վերջո, իրենց կատարած ուսումնասիրությունների ու մշտադիտարկումների արդյունքում ինչ է պարզվել: «Նախ նշեմ, որ հարցի առնչությամբ մեր ուսումնասիրությունը վերաբերում է բացառապես մարդու իրավունքների առնչությամբ հարցերին: Այս առումով մեր հիմնական խնդիրն է ուսումնասիրության միջոցով բացահայտել, թե արդյոք խախտվել են մարդկանց իրավունքները, ինչ ծավալով են դրանք խախտվել, ինչի հետեւանքով, եւ ինչ հետեւանքների կարող են հանգեցնել այդ խախտումները: ՄԻՊ գրասենյակը հարցի առնչությամբ հաղորդագրություն տարածել էր երկրորդ կեսին, քանի որ փորձում էինք հասկանալ՝ ինչ իրավիճակ է, նրանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր ենք ուղղել, քանի որ քաղաքացիները, միգուցե, չպատկերացնեն, որ իրենց իրավունքը խախտվել է, բայց իրավիճակը նկարագրելով՝ մենք հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու: Այս դեպքում էլ, ինչպես մյուս սահմանային միջադեպերի, մենք ունեցել ենք իրավիճակ, երբ այս ամենի արդյունքում մարդկանց իրավունքները խախտվել են. մարդիկ սթրեսային իրավիճակում են հայտնվել, այս ամենի արդյունքում խախտվել են ինչպես մարդկանց անվտանգության, կյանքի եւ կրթության իրավունքը, այլեւ մնացյալ իրավունքներ», – ասաց նա: Սահմանային սադրանքներին զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահը նաեւ տարածքային նոր նկրտումներ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ՝ հայտարարելով, թե հայկական մի շարք գյուղեր Ադրբեջանին են պատկանում: Սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները խուճապ են առաջացնում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ մարդիկ լքում են իրենց բնակավայրերը՝ թողնելով իրենց տունը: Արդյոք սրանք եւս մարդու իրավունքների խախտումներ չե՞ն, ի՞նչ դիրքորոշում ունի ՄԻՊ-ն այս առնչությամբ. «Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ինչպես նաեւ որպես մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունները միավորող միջազգային կառույցների անդամ, ուզում եմ հատուկ արձանագրել, որ պաշտոնատար անձինք պարտավոր են պահպանել այն սկզբունքները, որոնք առկա են մարդու իրավունքների տեսանկյունից, իսկ այդ տեսանկյունից ատելության խոսքը, ագրեսիա հրահրող խոսքն ընդունելի չէ»»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները մտադիր են առաջիկայում ԱԺ նիստ հրավիրել: Արցախի պատգամավորների շրջանում արդեն իսկ կոնսենսուս կա այս մասին, իսկ թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակեցված չէ. քննարկումներ են գնում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրակարգային հիմնական հարցը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է լինելու, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը դեռ փետրվարի 2-ին էր գրել: Գրել էինք, որ 2023թ.-ի մարտից արցախցիների աշխատավարձերից պահվող գումարները չեն փոխանցվել կենսաթոշակների կուտակային ֆոնդին, այլ ուղղվել են անհայտ ինչ-որ ծախսերի: Ահա այս առիթով Արցախի պատգամավորները մտադիր են քննիչ հանձնաժողով ստեղծել, որպեսզի պարզեն՝ ինչին են ուղղվել քաղաքացիների կուտակային գումարները, եւ ով է դրա պատասխանատուն: Քննիչ հանձնաժողովի հարցն առաջիկայում կայանալիք նիստին կքննարկվի»։ «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն փետրվարի 8-ին ԲԴԽ անդամ ընտրեց փաստաբան Կարեն Թումանյանին։ ՔՊ-ն 69 կողմ ձայնով ընտրեց նրան որպես ԲԴԽ գիտնական անդամ։ Նա Վանաձորում փաստաբանական ծառայություններ է մատուցել թե՛ քաղաքացիաիրավական, թե՛ քրեաիրավական ոլորտում։ Դատական իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը նշեց, որ Թումանյանը Սնանկության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի սանիկն է, եւ այս քավոր-սանիկությունից Վանաձորում շատերն են տուժել` Թումանյանը սնանկության գործերում ակտիվ դերակատարում է ունեցել: Մեզ հետ զրույցում Թումանյանը սկզբում սիրալիր ընդունեց շնորհավորանքները` ընտրվելու առիթով, սակայն լսելով հարցը՝ քավոր-սանիկության մասին, կտրուկ նետեց, թե մեկնաբանություն չի տալիս»: «Հրապարակ» թերթը գրում է. Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր նիստ է գումարելու: Քննարկվելու են ֆինանսների սղության պատճառով բազմաթիվ աշխատակիցների կրճատման, Շիրակում ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի փակման հարցերը: Այս ֆոնին անհասկանալի առաջարկությամբ է հանդես եկել համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը: Նա առաջարկել է իր համար 2023 թվականի դեկտեմբերի 25-ից սահմանել ռեկտորի աշխատավարձի 50 տոկոսի չափով լրավճար՝ հաշվի առնելով, որ կատարում է գերծանրաբեռնված եւ պատասխանատու աշխատանք: Համալսարանի ռեկտորի աշխատավարձը 855 հազար դրամ է, իսկ պրոռեկտորինը՝ 580 հազար: Աշխատակիցների շուրջ 100 հաստիքի կրճատման առաջարկով հանդես եկող Զաքոյանը այս որոշման ընդունման արդյունքում կստանա 1 մլն 275 հազար դրամ աշխատավարձ: Հիմնավորման մեջ գրված է. «Ռեկտորի պարտականությունները կատարողը, իր հիմնական պարտականությունների հետ համատեղ, կատարում է նաեւ ռեկտորի գերծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքները, այդ թվում՝ ամբողջ տարվա գործունեության պլանավորման հետ կապված նախապատրաստական աշխատանքները՝ ստանալով միայն պրոռեկտորի համար նախատեսված աշխատավարձ», ուստի առաջարկվում է  լրավճար սահմանել: «Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը ծածուկ բարձրացրել է ՀԴՄ կտրոնների տրամադրման կարգը խախտելու հետ կապված տուգանքի չափերը: Եթե նախկինում առաջին անգամ հայտնաբերված խախտումը տուգանվում էր 150 հազար դրամով, իսկ հաջորդիվ տուգանքի չափն ավելանում էր, ապա հիմա նոր ձեւ են մտածել. միանգամից տուգանում են 200 հազար դրամ՝ գումարած նախորդ եռամսյակի շրջանառության 0,5 տոկոսը (բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամ):  Ընդ որում, տուգանում են անխղճաբար եւ մեծ քանակով`․ամեն ամիս մոտ 700-750 կազմակերպություն է տուգանվում: Օրերս, օրինակ, տուգանել են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն Ֆլորենս» ռեստորանային համալիրը: Տուգանքի չափը եղել է 1 միլիոն 117 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024 թվականի հունվարի 24-ին պայմանագիր է կնքել «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 80 մլն 244 հազար դրամ, որի գնման առարկան եղել է Արբանյակի վարձակալությունը, իսկ արժեքի 13 մլն 374 հազար դրամը Ավելացված արժեքը հարկն է։ Բացատրենք, թե ինչ է սա իրենից ենթադրում. պայմանագրում նշված գնման առարկայի տեխնիկական բնութագրի համաձայն՝ այն Հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայություններ է ենթադրում։ Այս պայմանագրի նպատակը հետեւյալն է. «ՀՀ սեփականությունը համարվող թվային հեռարձակման ցանցը բաղկացած է թվով 213 հեռուստակայանից, որոնցից 66-ում հանրապետական սփռման մուլտիպլեքսի (որը պետք է հեռարձակվի հանրապետության բնակավայրերի 100%-ում) հաղորդումը իրականացվում է օպտիկամանրաթելային համակարգով, իսկ թվով 147-ում՝ արբանյակային հեռարձակման ցանցի միջոցով»: Արբանյակային հեռարձակումը ծառայում է նաեւ բնակավայրերից դուրս տեղակայված առանձնատների, հանգստյան գոտիների, զորամասերի եւ այլնի համար որպես պետական սփռման մուլտիպլեքսի ֆիքսված անհատական արբանյակային ընդունման հիմնական միջոց։ Արբանյակի մոդելը EutelSat 708 է, իսկ գնումը կատարված է մեկ անձից գնման եղանակով։ Այսինքն՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետության տարածքում արբանյակային սփռման արժեքը 80 մլն 244 հազար դրամ է»։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պահպանության ծառայությունը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի եւ «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։ Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր եւ գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45սմ պետք է լինի, խորությունը մինչեւ թիկնակ՝ 43սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49սմ, հատակից մինչեւ նստատեղ բարձրությունը՝ 42սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչեւ թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ: Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են եւ հարմարավետ՝ գույնը՝ սեւ, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը եւ թիկնակը՝ սպունգապատ, 30մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49սմ, խորությունը՝ 50սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52սմ։ Ստացվում է, որ հնարավոր է տարբերակել, թե որ կառույցի բյուջեն որքան ճոխություն կարող է թույլ տալ սեփական աշխատակիցներին»։    

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online