14.11.2025
Բաքուն պատրաստ է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ
15.02.2018
Բաքուն պատրաստ է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ

Բաքուն պատրաստ է քննարկել Ադրբեջանում պահվող գերիների փոխանակման հարցը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի քարտուղար Իսմայիլ Ախունդովը: «Նախկինում էլ փոխանակման մասին առաջարկներ եղել են: Ադրբեջանը կարող է քննարկել այդ հարցը: Մենք մտադիր ենք աշխատել և շարժվել այդ ուղղությամբ»,- Minval.az հաղորդմամբ ասել է նա:  Նա նաև նշել է, որ հանձնաժողովը դիմել է մի շարք միջազգային կառույցներ  դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի վերադարձի հարցով, որոնք ներկայումս հայկական կողմի մոտ են. «Աշխատանքները շարունակվում են», — հավելել է նա:Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն, հայկական և ադրբեջանական կողմերում ներկայումս պաշտոնապես ազատազրկման մեջ են 5 քաղաքացիներ՝ ներառյալ 2014թ.-ին Արցախի սահմանը ապօրինաբար հատած և քրեական մի շարք հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը: