14.11.2025
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին չի հավատում իր վաղաժամկետ ազատ արձակմանը
09.02.2018
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին չի հավատում իր վաղաժամկետ ազատ արձակմանը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին, ով քաղաքական դրդապատճառներով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, չի հավատում Ադրբեջանի արդարադատությանը և իր վաղաժամկետ ազատ արձակմանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:«Դատերն ընթանում են անօրինականություններով, այդ պատճառով ես չեմ հավատում դատական գործընթացների արդյունքում իմ ազատ արձակմանը»,- գործակալության հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր լրագրողը:Աֆղան Մուխթարլին նշել է նաև, որ տեղյակ է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից իր գործի շուրջ տարվող լուրջ աշխատանքի մասին:«Ամեն ինչ կախված է երկրի նախագահի որոշումից: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի նա»,- նշել է Մուխթարլին:Աֆղան Մուխթարլին փետրվարի 8-ին երկու օրով բանտից ազատ է արձակվել հարազատների քառասունքին մասնակցելու համար: 2017 թ. դեկտեմբերի 31-ին Զաքաթալայի շրջանում գտվող տանը մահացած էին գտել Աֆղան Մուխթարլիի քրոջը և երկու զարմիկներին: Ադրբեջանական ոստիկանության հայտնած պաշտոնական վարկածի համաձայն` նրանց մահվան պատճառը եղել էր գազի արտահոսքը: