Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդները զրուցել են հեռախոսով ու քննարկել ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նրանք զրուցել են հեռախոսով։ «ՌԴ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական համագործակցությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։