Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը: «Արմենպրես»-ի հարցման ի պատասխան Վրաստանում Հայաստանի դեսպանությունից պատասխանել են. «Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ օգոստոսի 11-ին Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայ է սպանվել: