Ադրբեջանի ու իսրայելական Aeronautics ընկերության միջև անօդաչուների արտադրության մասին հուշագրի ստորագրումը շատ հաջողակ գործարք է: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ներքին անվտանգության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Ալեքս Վեքսլերը: Նա նշել է, որ իսրայելական անօդաչուները շատ արդյունավետ են, իսկ Ադրբեջանն Իսրայելի երկարաժամկետ բարեկամն է: Ըստ նրա, Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմական կապերը հետագայում ևս շարունակվելու են:Նա հավելել է, որ Իսրայելը ռազմական անօդաչուներ է մատակարարում միայն բարեկամ պետություններին: