ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հաղորդել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսական զենիթա–հրթիռային C-400 համակարգերի ձեռք բերման կապակցությամբ։ Նա զգուշացրել է, որ Միացյալ Նահանգները խորհուրդ չեն տալիս Թուրքիային Ռուսաստանից գնել այդ համակարգերը։ Մետիսը հիշեցրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ–ի երկիր է։ «Մենք չենք կարող ռուսական զենիթա–հրթիռային համակարգերը ինտեգրել ՆԱՏՕ–ում»,– նշել է նա: