Իրանը սկսել է բանակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Ռուսաստան այս երկրների տարածքով էլեկտրաէներգիա մատակարարելու շուրդ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիյանը: «Մենք սկսել ենք բանակցել՝ Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան ձևաչափերով՝ Ռուսաստան էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ»,- ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է իրանցի նախարարը: Նա նշել է, որ այսօր Իրանի համար կարևոր խնդիր է հանդիսանում միանալ եվրոպական էլեկտրական ցանցերին և Թեհրանն ունի այս գաղափարը կյանքի կոչելու մի քանի տարբերակ:«Դրանցից մեկը մեր հյուսիսային հարևանների միջոցով Եվրոպայի էլեկտրացանցերին միանալն է»,- հավելել է Իրանի էներգետիկայի նախարարը: