2018-ի առաջին կիսամյակում TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքի ադրբեջանական հատվածում միջազգային բեռների փոխադրումը նվազել է: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական ծառայության, բեռների շրջանառությունը նվազել է մոտ 2%-ով:2018-ի առաջին 6 ամսում տարանցիկ բերռներիփոխադրումն Ադրբեջանի տարածքով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 90,000 տոննայով կամ 1,8%-ով, հայտնում է Contact.az-ը:2018-ին TRACECA միջազգային տրանսպորտային միջանցքով տեղափոխվել է 4 մլն 947,2 հազար տոննա բեռ:Չնայած հսկայական պետական ներդրումներին Մետաքսի ճանապարհի տրանսպորտային ենթակառուցվածքների բոլոր բաղադրիչներում՝ երկաթուղի, ծովային նավահանգիստ, ծովային առևտրային նավատորմ, խողովակաշարեր, ավտոմոբիլային ճանապարհներ, ֆինանսական եկամուտը բեռների տարանցումից դեռ փոքր է: