23.12.2024
«Ժառանգություն»-ը շնորհավորում է երեւանցիներին՝ օրինական ընտրությունների առթիվ
prev Նախորդ նորություն

Ռուս գործարարները ստիպված են ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Ռուսաստանցի գործարարները ստիպված են իրենց ակտիվները հայրենիք վերադարձնել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, գրում է Bloomberg-ը՝ աղբյուրների հղումով:


Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի անկանխատեսելի վարքագիծն արդեն մի շարք խոշոր ձեռնարկատերերի զրկել է միլիարդավոր դոլարներից, և հավանականությունը մեծ է, որ նման միտումը կշարունակվի:


Աղբյուրների խոսքերով՝ Ռուսաստանից մի շարք խոշոր ձեռնարկատերեր այս տարվա ապրիլից իրենց ակտիվները եվրոպական ու ամերիկյան բանկերից տեղափոխում են ռուսական բանկեր: Բացի այդ, գործարարները նախընտրում են հաշվարկների ժամանակ հնարավորինս քիչ օգտագործել ամերիկյան արժույթը և ռուբլի են կուտակում:


Նշվում է, որ կառավարությունը չունի պատժամիջոցների տակ հայտնված ռուսական ընկերությունների համար օգնության համապարփակ ծրագիր, այդ իսկ պատճառով գործարարներն իրենք են միջոցներ ձեռնարկում: