Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակներից կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը: