ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հրավիրվել է ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու: Այս մասին ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը, հայտնում է ՀԺ-ն: Նրա խոսքով՝ Խաչատուրովը ծանուցումը ստացել է եւ նշել է, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով երկրում չէ եւ խոստացել է հարցաքննության ներկայանալ հուլիսի վերջին: Մեր տեղեկություններով, Խաչատուրովը սույն գործի շրջանակներում կհարցաքննվի վկայի կարգավիճակով: Նա 2008-ի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։ Այս գործով որպես վկա հարցաքննության է հրավիրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ 2008-ին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: