10.05.2025
Ռոհանի. ԱՄՆ-ն ցանկանում է Իրանում անվտանգության սպառնալիք ստեղծել
prev Նախորդ նորություն

«Նրանք Վանը վերածել են Հայաստանի». Թուրքիայում դժգոհում են հայ զբոսաշրջիկներից

Թուրքիայում գործող «Պայքար հայերի չհիմնավորված պահանջների դեմ» հասարակական կազմակերպության անդամները իրենց դժգոհությունն են արտահայտել, որ հայերը շատ են այցելում Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:


«Հայերը իրենց հետ բերում են Հայաստանի և այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի դրոշները և իրենց ագրեսիվ պահում: Նրանք Վանը վերածել են Հայաստանի», — մեջբերում է ՀԿ նախագահի խոսքերը «Haberturk»-ը:


Նա նաև նշել է, որ Սուրբ Խաչ եկեղեցին ոչ թե հայկական, այլ թուրքական եղեկեցի է:

Ինչո՞ւ է անհանգստացած Ալիեւը․ ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը
Հաջորդ նորություն next