26.11.2024
Թբիլիսին ՆԱՏՕ-ին առաջարկել է համատեղ ուսուցման նոր կենտրոն բացել Վրաստանում
prev Նախորդ նորություն

Մակրոնը կայցելի Ադրբեջան

Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարճատև այցով կլինի Բաքվում, հայտնում է La Tribune-ը:


Տեղեկության համաձայն, նա կայցելի նաև Հայաստան, որտեղ հոկտեմբերի 11-12-ը կկայանա Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը:


Ըստ La Tribune-ի` Բաքվում բանակցությունների հիմնական թեման կդառնա ԼՂ հակամարտության կարգավորումը և ռազմատեխնիկական գործարքը. Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական պարեկապահակային նավեր:


Ադրբեջանը հետաքրքրված է ֆրանսիական Naval Group-ի երեք Gowind, Adroit պարեկապահակային նավերի գնմամբ, որոնք կկառուցվեն Բաքվի նավաշինական գործարանում: Գործարքի արժեքը կազմում է 400-500 մլն եվրո: