Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկը Վրաստանի 150 մկլն եվրո է հատկացրել, որն ուղղվելու է երկրում գազի առաջին պահուստարանի կառուցմանը: Այս մասին հայտնում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատունը: Նշվում է, որ համապատասխան համաձայնությունները ձեռք են բերվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վրաստան կատարած այցի շրջանակներում: Նշվում է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 220-250 մլն եվրո, իսկ Վրաստանի տարածքում առաջին ստորգետնյա գազի պահուստարանի կառուցմանը կհատկացվի վարկ 150 մլն եվրոյի չափով: Նշենք, որ Անգելա Մերկելը Վրաստանում էր նախօրեին, իսկ այսօր նա ժամանել է Հայաստան: