ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների անկախության ճանաչումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է apsny.ge-ն, Twitter-ի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյուլլերը։ Գեթեմյուլլերը կոչ է արել Ռուսաստանին հետ կանգնել «օկուպացված շրջանների» ճանաչման որոշումից և հարգել Վրաստանի սահմանները։ «Տասը տարի առաջ Ռուսաստանը ճանաչեց Վրաստանի շրջանները համարվող Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ երկրներ։ ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի դա։ Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել այդ որոշումը և հարգել Վրաստանի սահմանները»,- ասել է պաշտոնյան։