27.11.2024
Ներումը գալիս է ճանաչումից հետո. Արմեն Սարգսյանը՝ Էրդողանին
prev Նախորդ նորություն

Իվանիշվիլին՝ Վրաստանում կանեփ աճեցնելու դրական կողմերի մասին

Վրացական իշխող «Վրացական երազանք » կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կանեփի աճեցումը երկրի տնտեսության վրա դրական ազդեցություն կարող է ունենալ: Սակայն նա նաև ըմբռնումով է մոտենում կանեփ մշակելու հետ կապված եկեղեցու անհանգստությանը:

Իվանիշվիլին հստակեցրել է, որ Վրաստանի խորհրդարանում համապատասխան օրինագծի քննարկումը դադարեցվել է պատրիարքարանի և հասարակության բողոքի պատճառով: Քաղաքական գործիչը նշել է, որ արտահանման նպատակով մարիխուանա մշակելու թեման կքննարկվի կառավարությունում: Նրա խոսքով`եթե կանեփի աճեցումն «իսկապես վտագ է պարունակում», ապա «Վրացական երազանք»-ի թիմը հանրությանը դեմ չի գնա:

«Ես արտահանման նպատակով մարիխուանայի արտադրության գաղափարին աջակցում էի, քանի որ դրանից լրացուցիչ մեկ կամ երկու միլիարդ դոլար կարող ենք ստանալ»,-հստակեցրել է իր դիրքորոշումը Իվանիշվիլին:
Նա վստահություն է հայտնել, որ մարիխուանայի աճեցումը դրական զդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, սակայն դրա համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի համաձայնությունը: