Երկրներին սպառնալն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ գործիք է դարձել. Խոշռու
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն նշել է, որ երկրներին սպառնալը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիքն է, որից այդ երկիրը կախվածություն է ձեռք բերել: Նրա խոսքով, այս գործընթացը շարունակվելու արդյունքը կլինի ՄԱԿ-ի ու նրա հռչակագրի խաթարումը:
ՄԱԿ-ի հռչակագրի թեմայով գումարված ՄԱԿ-ի ԳԱ-ի 6-րդ կոմիտեի նիստում նա ասել է. «Սպառնալիքի ու բռնի ուժի կիրառման արգելքը ՄԱԿ-ի գլխավոր նվաճումներից է, իսկ անօրինական կերպով բռնի ուժ գործադրելու և կամ սպառնալիք հնչեցնելու որոշ երկրների քայլերը միջազգային պարտադիր բնույթ կրող օրենքների և ՄԱԿ-ի հռչակագրի ոտնահարում են համարվում, ինչը վտանգում է ՄԱԿ-ի լեգիտիմությունը»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անդրադառնալով որոշակի բանաձևերի դեմ քվեարկելու դեպքում երկրներին ֆինանսական օժանդակությունների դադարեցմամբ սպառնալուն և կամ նրանց հասցեին ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից սպառնալիք հնչեցնելուն, ասել է նաև, որ ԱՄՆ-ն նույն նպատակով արձանագրում է հիշյալ երկրների անունները:
Նա ՀԳՀԾ-ն բանակցությունների հաջողած օրինակ է համարել և ընդգծել. «ԱՄՆ-ի բացասական ու ավերիչ դերակատարությունն ու մասնավորապես այս համաձայնությունը ոտնահարելու ուղղությամբ ԱՄՆ-ի նոր կառավարության ջանքն ու ԱՄՆ-ի կողմից թշնամական քայլերի պարտադրումը, համազոր են հավաքական պատժին ու մարդու իրավունքների ոտնահարմանը»: