Ֆրանսիան հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որը վերջին 10 տարվա ընթացքում իրեն զգում էր դուրս մղված ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Ֆենենկոն: Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվում էին Մոսկվան ու Վաշինգթոնը: Փարիզը, կարծես թե, հայտնվել էր պահեստայինների նստարանին: Ըստ նրա, Փաշինյանի ու Սարգսյանի իշխանության գալուց հետո նրանք զգացին, որ իրենց դուրս են մղում նաև ավանդական տարածաշրջանից` ՀՀ-ից: Նա նշել է, որ ՀՀ-ում այսօր ամրապնդվում է ամերիկյան ազդեցությունն ու գերմանական ՀԿ-ներն ու բիզնեսը և ֆրանսիացիները կարծես թե ավելորդ են դարձել: