Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացուն հարվածած Boeing-737 ինքնաթիռի օդաչուները հարցաքննվել են տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտման համար հարուցված գործի շրջանակում, գրում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրի: Հայտնի է, որ օդաչուները գործում ներգրավված են վկաների կարգավիճակով: «Ներկա պահին օդանավի անձնակազմը վերադարձել է Մոսկվա, օդաչուները հարցաքննվում են որպես վկաներ», - ասել է գործակալության զրուցակիցը: Մահացածը 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է: