Թուրքիան հույս ունի, որ 2019 թվականին Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին չեղարկված կլինի, այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի փոխնախարար Ֆաթիհ Մեթինը: Նա նշել է, որ այս տարի Թուրքիան ընդունել է շուրջ 6 մլն զբոսաշրջիկ և իրենք հույս ունեն, որ այդ թիվը մոտ ապագայում է՛լ ավելի կաճի: «2019-ը մշակույթի և զբոսաշրջության տարի է հայտարարվել Ռուսաստանի ու Թուրքիայի համար: Ես հույս ունեմ, որ վիզային ռեժիմը կչեղարկվի ու Թուրքիայի քաղաքացիները կայցելեն Ռուսաստան», - ասել է փոխնախարարը: