16.11.2025
Փաշինյանի հռետորաբանությունը չի համապատասխանում Ալիևի հետ զրույցի ոգուն. Ադրբեջանի ԱԳՆ
12.10.2018
Փաշինյանի հռետորաբանությունը չի համապատասխանում Ալիևի հետ զրույցի ոգուն. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ֆրանկոֆոնիայի բացման և ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հնչել են կեղծ հայտարարություններ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Նման հռետորաբանությունը չի համապատասխանում Դուշանբեում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցի ոգուն: Այդ մասին ասվում է Ադրեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում. հայտնում է haqqin.az-ը: Ըստ երկրի ԱԳՆ-ի, եթե Փաշինյանը ցանկանում է ճշմարտացի լինել, ապա պետք է ընդունի հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, ովքեր ստիպողաբար լքել են իրենց տները: Նշվում է նաև, որ նպատակաուղղված կեպով Արցախի ժողովուրդ անվանելով հայկական համայնքը, Փաշինյանը աչք է փակում «ադրբեջանական համայնքի էթնիկ զտումների վրա»: Մեկնաբանությունում նաև կրկնվում է հին երգը «օկուպացված տարածքներից հեռանալու» մասին: