Ադրբեջանն ու Իրանը համաձայնության են եկել արբանյակի համատեղ արտադրության շուրջ: Այդ մասին հայտարարել է Իրանի կապի նախարար Մուհամմադ Ջավադ Ազերի Ջահրումին: Նա նշել է, որ երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են արբանյակային կապի ոլորտում: Ըստ նրա, մոտակա ժամանակներս քննարկվելու են նաև TASİM օպտիկա-մանրաթելային միջանցքի հարցը: