Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ մի շարք ռիսկային քայլերի ղարաբաղյան հարցում: Ես անձամբ նրան չեմ ճանաչում և չեմ կարող ասել, թե ինչում են կայանալու այդ քայլերը: Այդ մասին հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, շատ դեպքերում դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ անձնական հարաբերություններ կձևավորվեն Փաշինյանի ու Ալիևի միջև, ինչքանով նրանք կվստահեն միմյանց:Նա հավելել է, որ եթե նախագահներ Քոչարյանն ու Սարգսյանն անձնական պարտավորություններ ունեին Ղարաբաղի առաջնորդների նկատմամբ, ապա Փաշինյանն այդ առումով ազատ է: