1.07.2026
Հայացք Բաքվից. Ադրբեջանի տարածքը պլացդարմ չի դառնա Իրանի դեմ
18.01.2019
Հայացք Բաքվից. Ադրբեջանի տարածքը պլացդարմ չի դառնա Իրանի դեմ

Այս օրերին Բաքվում էր Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Իրանցի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ:Մեկնաբանելով Բաղերիի այցը Բաքում ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն հգայտարարել է, որ վերջերս Իրանի շուրջ կատարվում են ոչ միանշանակ ռազմաքաղաքական գործընթացներ և Թեհրանի համար կարևոր է կառուցել հարևանների հետ կանխատեսելի հարաբերություններ ռազմական ոլորտում: Ըստ նրա, Ադրբեջանը ռազմա-տեխնիկական կապեր է կառուցում Իսրայելի հետ, ինչն ոչ միանշանակ արձագանք է ստանում Իրանի կողմից: Թեհրանն իր կողմի հարաբերություններ է կառուցում Հայաստանի հետ:Նրա խոսքով, Իրանը թշնամական պլաններ չունի Ադրբեջանի նկատմամբ ու հակառակը: Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքից ագրեսիա չի իրականացվելու Իրանի նկատմամբ`դա պաշտոնական դիրքորոշում է: