Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի վերջին սադրանք է նախապատրաստում ՌԴ-ի հետ սահմանին: Այդ մասին Комсомольская правда ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Լրացուցիչ տեղեկատվությունը, որը մենք ունենք և որին հակված ենք հավատալ, խոսում է այն բանի մասին, որ դեկտեմբերի վերջին Պորոշենկոն զինված սադրանք է նախապատրաստում ՌԴ-ի, Ղրիմի հետ սահմանին»,- ասել է նա` այլ մանրամասներ չհայտնելով: «Նա պատասխան կստանա, նրան քիչ չի թվա, ես ձեզ վստահեցնում եմ»,- հավելել է Լավրովը: