Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին: Ընդամենը ոստիկանությունը բերման է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը: Հատուկ գործողությունն անցկացվել է գիշերը: