Վրաստանի կառավարությունն օրենքի նախագիծ է մշակել, որի համաձայն՝ պարտադիր ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց կարգելվի աշխատանքի անցնել որպես պետծառայողներ: Օրենքի նախագծին կից գրության մեջ ասվում է, որ նախաձեռնությունն ուղղված է «զինակոչի և ռազմական մոբիլիզացման կատարելագործմանը»: