ՌԴ իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» ափային հրթիռային համալիրը: Նշվում է, որ գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ: Ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար: Նշվում է, սակայն, որ Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից, քանի որ վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել: Ըստ թերթի` երկկողմ հարաբերությունների սառեցմանը այն նույնպես չպետք է հանգեցնի: