Բաքվում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու օգտին` ընդգծելով, որ սահմանը պետք է ոչ թե բաժանի, այլ միավորի: «Հիմնվելով Վրաստանի ու Ադրբեջանի բարեկամության վրա` մենք որոշել ենք հրահանգել սահմանագծման հարցերով հանձնաժողովին` վերսկսել աշխատանքը և այն ավարտին հասցնել` վերջնականապես միասնական սահման հաստատելով Վրաստանի ու Ադրբեջանի միջև»,-ասել է Զուրաբիշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմումից հետո կայացած մամուլի ասուլիսում: