15.07.2025
ՀՀ զինվորական նվագախումբը փառահեղ ելույթ է ունեցել Արաբական Էմիրություններում (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Վաշինգտոն-Թբիլիսի հարաբերությունները գտնվում են գագաթնակետում. Վրաստանի վարչապետ

Ներկայումս Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները գտնվում են գագաթնակետում: Նման հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի շրջանակներում:

«ԱՄՆ ներկա վարչակազմի քաղաքականությունն ու ռազմավարությունը իդեալականորեն համապատասխանում են տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին»,- Բախտաձեի խոսքերը մեջբերել է Վրաստանի կատռավարության մամլո ծառայությունը:

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները հանդիսանում է Վրաստանի ռազմավարական գործընկերը:

Հունվարի վերջին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին:

Հայերը ակցիա են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ (ֆոտո)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները