25.11.2024
Ադրբեջանի դեսպան. Եթե Արցախի շուրջ բանակցություններն արդյունք չտան՝ Ադրբեջանը ուժ կկիրառի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում մտադիր են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան, սակայն դեռևս հայտնի չէ` ինչպես է գործելու այդ արգելքը:


Խորհրդարանի գարնանային նստաշրջանում քննարկման կդրվի «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի նախագիծը, որի հոդվածներից մեկի համաձայն՝ կգործի այդ արգելքը:


Բաքվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Խանդե Խարմանչին նշում է, որ պետք է արգելել ոչ թե ապագա երեխայի սեռի որոշումը, այլ, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումները: