18.04.2025
Իրանը հավասարակշռված դիրքորոշում ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. դեսպան
prev Նախորդ նորություն

Սփյուռքը պետք է ներկայացուցիչ ունենա խորհրդարանում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սփյուռքի հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել մի շարք կարեւոր նախաձեռնություններով: Նախագահի կարծիքով՝ նկատի առնելով Վրաստանի՝ արտասահմանում բնակվող քաղաքացիների բազմաքանակությունը՝ վրացական սփյուռքն անպայման պետք է ներկայացուցիչ ունենա Վրաստանի խորհրդարանում:


«Մենք իրավասու մարմինների հետ կսկսենք աշատանքն օրենսդրական փոփոխությունների նախագծի վրա, ինչը կապահովի խորհրդարանում Վրաստանի այն քաղաքացիների ընտրությունն, ովքեր ապրում են արտասահմանում: Նման պրակտիկա գոյություն ունի Եվրոպայի երկրներում: Դա միակ հնարավորությունն է, որպեսզի ընտրված խորհրդարանականները լինեն ձեր շահերի պաշտպանները:


Ոչ ոք այնպես չի հասկանա ձեր խոսքը, շահերն ու խնդիրները, ինչպես ձեզնից մեկը, ով կլինի ձեր ներկայացուցիչը խորհրդարանում: Ես հուսով եմ, որ կկարողանամ այս հարցի վերաբերյալ համոզել խորհրդարանի՝ իմ գործընկերներին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ադրբեջանի դեսպան. Եթե Արցախի շուրջ բանակցություններն արդյունք չտան՝ Ադրբեջանը ուժ կկիրառի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար